Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավանակի պես անցավ, հագուստս պատռեց, ստակ տուր, վաղը ուրիշ մը առնեմ։ (Կ’երգե):

Կանայք ասանկ են,
Միշտ նոր լաթ կուզեն,
Եվ թե որ չառնես՝
Պզտիկ տղու պես,
Որ դեռ ծծե կաթ,
Ես լաթ կ’ուզեմ, լաթ
Կ’ըսեն կը պոռան,
Կուլան ու կուլան:

Առտվանց կանուխ կըսե լաթ լաթ լաթ,
Պսակելու ատեն պոռա լաթ լաթ լաթ:
Ամառը կուգա դարձյալ լաթ լաթ լաթ.
Ձմեռ կը հասնի, բայց միշտ լաթ լաթ լաթ:


Դուն ալ հիմա ելեր, նշանածիդ հագուստներուն չես՛ հավնիր: Ես գիտեմ, հանցանքը իմս է, քեզի հետ միշտ անուշությամբ վարվեցա, և իբրև բարբարոս հայր մը ամեն մեկ խոսքդ ապտակով չվարձատրեցի. ուստի ալ ժամանակն հասավ, պետք է որ քաղցրությունը դառնության փոխվի. ահա վերջին խոսքս, Մարգարը պիտի սիրես։


ԵՐԱՆՅԱԿ

Անհնարին է ինձ զայն սիրել, քանի որ անդին լուսնո պես երիտասարդ մը հափշտակեր է իմ սերս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ հաձշտակել տվիր:


ԵՐԱՆՅԱԿ

Սրտիս հարցուցեք, ինձի ի՞նչ կը հարցնեք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շուտ կորի առջևես, գնա՛, սենյակդ քաշվե, անզգամ աղջիկ։