Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ է.

ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ, դռնեն երևնալով

Սիրելի ամուսինս... մյուս խուցին մեջ միս մինակ նստելեն սիրտս նեղացավ, ելնեմ, ըսի, ամուսնույս քովն երթամ... հագվե՜ր ես... իրիկուն եղավ... ինչո՞ւ համար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թո՛ղ, Աստված սիրես. մեզի համար հանգստություն չկա. բժիշկ չե՞ս, ամենուն ծառան ես։ Այս գիշեր, որ քիչ մը հանգչել կուզեի, փափաքս ի դերև ելավ. հիմա նամակ մը ստացա, որուն մեջ կը գրեն թե անպատճառ երթամ, մեկը ակռային ցավեն բռնված ըլլալուն, շաբաթ մէ որ գիշերները չքնանար... թե որ չերթամ մեղք է։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Սուտ կը խոսի։ (Բարձր) Հապա աղվորցեր ես։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տեր ողորմյա՜. առաջ տգե՞ղ էի։


ՄԱՐԹԱ

Կաղաչեմ քեզի, այս գիշեր մերթար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կուգան բռնի կառնեն կը տանին։


ՄԱՐԹԱ

Ոչ, այս անգամ ալ իմ խոսքս թող ըլլա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տղու մը պես կը խոսիս, տիկին, գործս մարգելուր (Երթալու վրա):