Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ, հագուստեն բռնելով

Ո՛չ, չպիտի երթաս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ալ չափն անցուցիր, քաղցրությամբ կը խոսիմ չես հասկնար, թե որ անգամ մալ բարկության դեմքս առնեմ։


ՄԱՐԹԱ

Միտքդ ի՞նչ է, հայտնե ինձի:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թո՛ղ զիս, հիվանդի պիտի երթամ:


ՄԱՐԹԱ. միշտ Թափառնիկոսը արգիլելով Չպիտի երթաս, ես ալ հիվանդ եմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կորի՛ սըկե, ցնդա՛ծ պառավ։


ՄԱՐԹԱ

Ցնդա՛ծ պառա՜վ... ցնդած պառավ, մոռցա՞ր որ իմ ստակովս մարդ եղար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գետինը անցնիս, ես զղջացա քեզի հետ կարգվելուս։


ՄԱՐԹԱ

Զղջացար, ստակներս ինչո՞ւ կերար, տո՛ւր ստակներս. բաժնվինք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բարկությանս ամանը լեցավ։


ՄԱՐԹԱ

Կարծես թե իմինս պարա՞պ է, տո՛ւր ստակները, վերջացնենք խաղը։