Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ոչ ստակներդ կուտամ, ոչ ալ քու խոսքդ մտիկ կընեմ։


ՄԱՐԹԱ

Այս խաղն ալ չլմննար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թո՛ղ չլմննա, հինգ արարված ըլլա, երկրորդին մեջն ենք։


ՄԱՐԹԱ

Այն արարվածները քթեդ բերնեդ պիտի հանեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վերջապես պիտի լռե՞ս։


ՄԱՐԹԱ

Չպիտի լռեմ, դուն իմ ստակովս համբավ ստացար, տուր ստակներս, ուր որ ուզես, հոն գնա՛։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Սա չվանը տո՛ւր, Նիկո... տեսնես հիմա ստակները... ոտքերդ կապեմ, որ հասկնաս... (Նիկո չվանը կթ տա, Թափառնիկոս կապել կուզե, Մարթա չթողուր): Պիտի կապեմ և անանկ պիտի երթամ, անիծյալ ըլլաս, անօրեն կին: (Մեկուսի) Տեր Աստված, մեղա, տեր Աստված։


ՄԱՐԹԱ

Աստված պատիժդ տա։ (Մեկուսի) Սուրբ Աստվածածին, դուն մեղք մի՛ գրեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դեռ պիտի պոռա՞ս։


ՄԱՐԹԱ

Ստակովս մարդ եղար։