Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Ձը, ձը, ձը, ինչ բան։


ՄԱՐԹԱ

Եկո՛ւր քակե սա կապը, ոհ, չեմ կրնար դիմանալ, ջիղերս կը քաշվին, ի՞նչ մեղք գործեցի Աստուծո դեմ, որ ասանկ կը տանջվիմ... ա՜հ, կանայք թշվառ են, իմ ծեր հասակիս մեջ հետս այսպես գազանաբար վարվի... (Լալով) Երանյակ... Երանյակ...


ՆԻԿՈ, դուռը բանալ ուզելով

Դրսեն կղպեր է... Օգնությո՜ւն...


ՄԱՐԹԱ

Մարգար, Երանյակ...


ՆԻԿՈ

Օգնությո՜ւն... օգնությո՜ւն։


ՄԱՐԹԱ

Չեն լսեր, ուժ չմնաց վրաս... աչքերս կը մթագնին. թմրություն կուգա վրաս... ահա կը մարիմ, (Կիյնա) կը մեռնիմ... ձեռներս...


ՆԻԿՈ

Տիկին, ի՞նչ կ՝ըլլաս... օգնությո՜ւն... ինչո՞ւ պառկեցար, տիկին... օգնությո՜ւն (Ասդիս անգին վազվռտելով): Մի վախնար, տիկին, հոս եմ... օգնությո՜ւն... հիմա կանցնի, բան մը չէ... ձայն չհաներ. (Պոռալով) օգնությո՜ւն... ուժգ ժողվե, տիկին... (Դրան ծակեն դուրս կը պոռա): Օգնություն, տիկինը պիտի մեռնի, մեռավ... կը մեռնի...