Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ, սթափելով

Ի՞նչ է... ինչո՞ւ քովս...


ԵՐԱՆՅԱԿ

Բան մը չկա, մայրիկ.


ՄԱՐԹԱ

Որ գնաց հայրդ:


ԵՐԱՆՅԱԿ

Չգիտեմ:


ՆԻԿՈ

Հիմա պիտի գա:


ՄԱՐԹԱ

Ա՛հ, բարբարոս մարդ. տես ինչ վիճակի մեջ թողուց զիս:


ԵՐԱՆՅԱԿ

Աթոռի վրա նստե, մայրիկ... ահ, աս ինչ է... ոտքերդ կապված...


ՄԱՐԹԱ

Ինքը կապեց ու գնաց:


ՆԻԿՈ

Հիմա պիտի գա:


ԵՐԱՆՅԱԿ

Ես գիտեմ ուր գնաց: (Մորը ոտքը քակելով):


ՄԱՐԹԱ

Գիտե՞ս ուր գնաց:


ՆԻԿՈ

Հիմա պիտի գա: (Կ’երթա):


ՄԱՐԹԱ, աթոռի վրա նստած

Զուրցե՛, Երանյակ, վրեժ պիտի լուծեմ իրմե, վրեժ: