Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Քիչ մը առաջ հոս մտած ժամանակս նամակ մը կը կարդար, Սոֆի անուն տիկինե մը ուղղյալ ու սեր բառերով տողյալ։


ՄԱՐԹԱ

Գիտեի որ կին մը կը սիրե, բայց ո՞վ ըլլալը չիմացա մինչև հիմա։


ԵՐԱՆՅԱԿ

Անիկա, որ մտնելս չտեսավ, կըսեր «Սոխակի պես կը խոսի, տատրակի պես կը նայի, սիրամարգի պես պճնասեր է»։


ՄԱՐԹԱ

Շարունակե՛:


ԵՐԱՆՅԱԿ

Եվ թե այն կինը հորս մարմինեն արյուն պիտի հանե եղեր:


ՄԱՐԹԱ

Թող հանե, թող հանե, որ հասկնա:


ԵՐԱՆՅԱԿ

Գնդասեղով։


ՄԱՐԹԱ

Գնդասեղո՞վ։


ԵՐԱՆՅԱԿ

Եվ այս գիշեր ալ պարահանդես պիտի երթան զվարճանալու համար։


ՄԱՐԹԱ

Ի՞նչպես կրնանք սորվիլ այս Սոֆիին տունը։


ԵՐԱՆՅԱԿ

Նիկոյեն, նամակը անիկա բերավ. կանչենք զինքը հարցնենք. Նիկո, Նիկո։


ՆԻԿՈ

Եկա։