Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Պարոն Թափառնիկոսը ո՞ւր գնաց։


ՆԻԿՈ

Հիմա պիտի գա։


ՄԱՐԹԱ

Ո՞ւր գնաց։


ՆԻԿՈ

Չեմ գիտեր ուր երթալը, բայց... հիմա պիտի գա:


ՄԱՐԹԱ

Նամակը ո՞ւրկե բերիր։


ՆԻԿՈ

Ի՞նչ ըսեմ, տիկին... հիմա պիտի գա։


ԵՐԱՆՅԱԿ

Աս ապուշն ալ խոսք չհասկնար։


ՆԻԿՈ

Հիմա պիտի գա, օրիորդ։


ԵՐԱՆՅԱԿ

Նամակը ո՞ւրկե առիր։


ՆԻԿՈ

Սիրահարյալ... նե...րու... փողոցեն։


ԵՐԱՆՅԱԿ

Ինչո՞ւ համար հոն գացիր։


ՆԻԿՈ

Նամակ մը տարի։


ԵՐԱՆՅԱԿ

Որի՞ն։