Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Թիվ 20... Թափառնիկոսը հիմա պիտի գա։


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Թիվ 20։ Լևոնին տունը... (Բարձր) նամակը ո՝վ տվավ։


ՆԻԿՈ

Չեմ ճանչնար, կնիկ մը տվավ, առ ասիկա Թափառնիկոսին տար, ըսավ, ես ալ բերի։


ՄԱՐԹԱ

Այն կնկան տանը գիտե՞ս։


ՆԻԿՈ

Գիտեմ, տիկին, գիտեմ:


ԵՐԱՆՅԱԿ

Հապա թիվ 20 տունը ո՞վ կար։


ՆԻԿՈ

Ան տունը... ան տունը... չեմ հիշեր ո՞վ կար... շատ բաներ կային, բայց միտքս չէ։


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Ի՞նչ պիտի ըլլա արդյոք... Լևոնը սատանայություն մը ըրած է, ակռայի ցավ ունիմ ըսելով... ասիկա ալ դեղ տարած ըլլալու է:


ՄԱՐԹԱ

Պետք է որ երթամ գտնեմ զիրենք, բայց այս հագուստներովս պարահանդեսի մեջ կը ճանչցվիմ: Էրիկ մարդու կերպարանք մտնեմ... այո՛, ժամանակ չկորսնցնենք, գիշերը կը մոտենա։ (Կ’երթա, Նիկո ալ ետևեն):