Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Իմ երեսս տպարան չէ։


ՄԱՐԳԱՐ

Թերևս աղջիկները աս տեսակ ծանր վարքով կուզեն զիրենք սուղ ծախել... վնաս չունի... ո՜հ, Երանյակ, կը խնթացնես զիս, դուն ծախված ես, եկուր քովե քով նստինք... այս գիշեր հոս պիտի մնամ, հարսնիքի օր մը պիտի որոշենք հորդ հետ... բայց հայրդ ո՞ւր է...


ԵՐԱՆՅԱԿ

Չգիտեմ։


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈՈՅՆՔ, ՄԱՐԹԱ, էրիկ մարդու հագուստով

ՄԱՐԹԱ, արտորնոք գալով

Ահա պատրաստվեցա։


ՄԱՐԳԱՐ

Աս ի՛նչ կերպարանք է, տիկին։


ՄԱՐԹԱ

Որովհետև մեր փեսացուն ես...


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Աստված չընե...


ՄԱՐԹԱ

Քեզի ամեն բան կը հայտնեմ։


ՄԱՐԳԱՐ

Զրուցե, վասնզի կը դողդղամ...


ԵՐԱՆՅԱԿ, մեկուսի

Ցրտեն։