Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Ապրի՜ս, աղջիկս...


ՄԱՐԳԱՐ

Շատ հեզ բնավորություն ունի։


ՄԱՐԹԱ

Եվ ո՜վ կրթեց զինքը, եթե ոչ իր մայրը, որ իր խիստ բնավորությամբը աղջիկը դաստիարակեց. կարգը հիմա հորն եկավ, անիկա ալ աղեկ մը կրթեմ, կանանց օրինակ ըլլամ, տեսնեն թե կի՜ն մը ավելի զորավոր է, թե Էրիկ մը։ Չեք կրնար երևակայել, կատակերգություն պիտի խաղանք, կըսե, երկրորդին մեջն ենք կըսե, հիմա ալ ես պիտի սկսիմ երրորդ արարվածին. երթանք։ (Կերթան):

<ՎԵՐՋ Բ. ԱՐԱՐՎԱԾՈԻՅՆ>