Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Թովմասի տան մեջ պառկելու սենյակ մը, աջ կողմը անկողին մը կը տեսնվի. մեջտեղը սեղան, գիշեր:


Տ Ե Ս Ի Լ Ա.

Թովմաս թիկնաթոռի վրա նստած. Սոֆի անկե քիչ մը անդին աթոռի վրա նստած, թաշկինակովը երեսը գոցած.


Կիրակոս դրան առջին նստած կը մրափե.


ԹՈՎՄԱՍ

Ցավը չմեղմացավ, տիկին։


ՍՈՖԻ

ՉԷ, սիրելի ամուսինս, մանավանդ թե երթալով կը սաստկանա, թե որ այսպես շարունակե, վախնամ որ աչքս բաց պիտի անցընեմ գիշերը...։ Ինձի մի սպասեր, դուն գնա անկողինդ մտիր, պառկե, (Մեկուսի) Կարծես թե այս գիչեր դիտմամբ չպառկիր։


ԹՈՎՄԱՍ

Համբերելու է. ինչ ընենք ես իմ բախտիս վրա կուլամ, Երիտասարդությանս ատեն իմ միակ փափաքս էր ուժով, առույգ ու գեղանի կին մը ստանալ, չեղավ... չեղավ,.. չեղավ... փափաքս ի դերև ելավ: Քեզ սիրեցի, ամուսնացա հետդ, այս օր ակռադ կը ցավի... վաղը գլուխդ... մյուս օրը աչքդ... մեկ ջաբաթեն մազերդ...: Ինչ գիտնամ, ամեն ատեն ցավ մը կզգաս վրադ.... Ափսո՞ս, որ ծերութեանս ատեն խա-