Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաղ չեմ կրնար վարել... ամեն օր ցավ... ցավ... ցավ...։ Պարոն ատամնաբույժն ալ չերևցավ, արդյոք տունը չե՞ր:


ՍՈՖԻ

Ո՞վ գիտե։ Բժիշկները զիրենք ծանր ծախելու կը ջանան, հիվանդը կը տանջվի կամ կը մեռնի, չէ իրենց փույթ, բավական է, որ իրենց աշխատության վարձը առնուն... ա՜հ... որքան ալ սաստկությամբ կը ցավի: (Մեկուսի) Որքան ալ սատանայությամբ կը կեղծեմ։


ԹՈՎՄԱՍ

Ցավը ո՞ր կողմն է, տիկին։


ՍՈՖԻ

Ձախ կողմն է, սիրելի ամուսինս... ինչո՞ւ պարապ տեղը նստած կը խորհիս, անկողինդ պատրաստ է, պառկե։


ԹՈՎՄԱՍ

Պառկե... պառկե... ինչ աղվոր կը տրամաբանես. առանց քեզի տնկողին մտնելը ինձի համար գերեզման իջնալ է. պիտի կրնա՞մ անհոգ քնանալ, երբ այսպես կը տանջվիս... քիչ մալ համբերե տեսնենք, թե որ Թափառնիկոսը չգա, ուրիշ մը կանչել կուտանք։


ՍՈՖԻ

Պարոն Թափառնիկոսը որ ակռաներուս բնությունը գիտե...


ԹՈՎՄԱՍ

Եթե այդպես է, անգամ մալ ղրկենք Կիրակոսը նայելու, թե որ տունն է՝ առնե գա...։ Հա... դուռն է։ (Դրսեն կը զարնեն) Դուռը կը զարնեն, Կիրակոս... Կիրակոս... Կիրակ...


ԿԻՐԱԿՈՍ, արթննալով

Ի՞նչ կա... ի՞նչ...