Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Ի՞նչ պիտի ըլլա, դուռն է, գնա բաց: (Կիրակոս կերթա) Վերջապէս եկավ։ Աստված տար, որ շուտով անցըներ սա ցավը, մենք ալ ազատեինք: Գալուն պես մեկեն ի մեկ քովդ մի՛ կանչեր, վասնզի բժիշկներուն սովորությունն է. եկած ժամանակնին սուրճ մը խմել և...


ՍՈՖԻ

Գիտեմ այց սովորոլթյունը...


ԹՈՎՄԱՍ

Աղեկ մարդ է սա Թափառնիկոսը. Եվրոպայի մեջ ուսյալ բժիշկներու պես շատ ստակ ալ չուզեր. ինչ որ տաս՝ կնդունի ու հազար շնորհակալությամբ կը մեկնի... ահա կուգա:


ՏԵՍԻԼ Բ.

ՆՈԻՅՆՔ. ԹԱՓԱՌՆԻԿՈՍ և ԿԻՐԱԿՈՍ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բարև... բարև...


ԹՈՎՄԱՍ, աթոռեն ելնելով

Բարի եկար, պարոն ատամնաբույժ, հրամմեցեք, նստեցե՛ք, ինչպես եք, աղե՞կ եք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Փառք Աստուծո, գեշ չեմ... (Մեկուսի) անոր են կին: (Բարձր) Հրամանքնի՞դ։


ԹՈՎՄԱՍ

Ի՞նչ ըսեմ... մենք ալ... մենք ալ աղեկ. բան չկա, փառք Աստուծո, միայն թե մեր տիկինին ակռաները չգիտեմ ինչու այսքան շատ կը ցավին... Կիրակոս, սուրճ բեր...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շնորհակալ եմ... չեմ ուզեր...