Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Տարիե մը ի վեր է միշտ կը ցավի։


ՍՈՖԻ

Առաջուց ալ կը ցավեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ակռայի ցավն ասանկ է։


ԹՈՎՄԱՍ

Ցերեկն այնքան շատ չցավիր որքան որ գիշերը:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այդպես է, գիշերը կը սաստկանա։


ԹՈՎՄԱՍ

Հրամանքնիդ ուշ մնացիք, ո՛ւր էիք, բավական սպասեցինք ձեր ազնվությանը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Իմ ազնվությունս ակռա քաշելու գացած էր, անոր համար ուշացավ. թե որ գիտնայիր ազնվությանս գլուխն եկած փորձանքները... ինչ և է...


ԹՈՎՄԱՍ

Այսօր կերևի որ շատ հոգնած եք. քանի ակռա հանեցիք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հարյուր կնկան ակռա քաշեցի, տասը էրիկ մարդու։


ԹՈՎՄԱՍ

Աստված բազկիդ զորություն տա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ամեն։