Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ, մեկուսի

Ի՜նչպես սատանությամբ կը խոսի մեր ատամնաբույժը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մեկուսի

Ինչպես վարպետությամբ հիվանդ կը ձևանա տիկինը։


ԹՈՎՄԱՍ

Կրնա՞ք ինձի զրուցել, թե ի՞նչ բանե հառաջ կուգա այս ցավը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ պատճառներե, ո՞ր մէկն ըսեմ, թե որ մեկը քրանած ժամանակը ոտները հողմին դեմ վերցնե, ակռայի ցավ կունենա։


ԹՈՎՄԱՍ

Մեր տիկինը ոտները հողմին դեմ չվերուց, հե՜... տիկին...


ՍՈՖԻ

Ոտներս հողմին դեմ ինչ գործ ուսին։ Տեր ողորմյա... խե՞նդ ես... ինչ ես։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կրնա ըլլալ որ... շատ ջուր խմելեն ալ ըլլա... ծառերն անգամ, որ ջրո կարոտություն ունին, թե որ արմատեն ջուրը պակաս չընես, ան ալ կը փտտի... ուր մնաց որ ակռա մը... ասկե առնելով կրնամ ըսել, որ շատ ջուր խմելն ակռայի կը վնասե։ Բայց ասիկա Եվրոպայի բժիշկներուն կարծիքին դեմ ըլլալով, կը ջրեն։


ԹՈՎՄԱՍ

Կը ջրեն... կը ջրեն... իրավունք ունիս... հայրս ալ կըսեր որ Եվրոպացիները ծառերը շատ կը ջրեն... անկե միտքս մնացեր է։ Եկուր տե՛ս, որ մեր տիկինը շատ ջուր ալ չխմեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կրնա ըլլալ որ... (Մեկուսի) Սուտերը կը հատնին: (Բարձր) Ատամնաբուժության քիչ մը տեցյակ ըլլալու էիք,