Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կարենայիք հասկնալ... թե որ մեկուն սիրտը նեղի ու չկարենա ոոզածն ընել, ակռայի ցավ կունենա։


ՍՈՖԻ

Ը՛հ, ո՛հ, որքան կը ցավի։ (Մեկուսի) մարդ համոզելը էրիկ մարդերու տրված է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ. մեկուսի

Խարդախությունը կանանց առաջին ձիրքն է։ (Բարձր) Կրնա ըլլալ որ... թե որ մեկը քսակին մեջ ստակ ունենա, ակռայի ցավ կունենա. ինչպես որ հիմակվան երիտասարդներուն շատը այս ցավեն չեն ազատիր. մի՛ նայիր որ իրենց հագուստը կապուստը տեղն է. միշտ այս ցավն ունին, երբեմն կւ սաստկանա, երբեմն կը մեղմանա։ Այս օրերս շատցեր է այս ցաւիր, մեր դրացի կոշկակար պարոն Նիկողիմեոս Նաբուգոդոնոսորյանցին կինը տիկին... տիկին... անունը չեմ կրնար մտաբերել... տիկին... տիկին... տիկին... տիկին... տիկին... լեզվիս ծայրն է... տիկին... տիկին... տիկին... տիկին... նորելուկ անուն մ'է... ինքը քառասուն տարեկան է... տիկին... տիկին...


ԹՈՎՄԱՍ

Թ՛ող մնա անունը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վերջապես անոր ալ ակռաները կը ցավին, և ինչպես որ հայտնի է, ավելի երիտասարդներուն ակռան կը ցավի քան թե ձերերուն... ծերության ատեն խիստ քիչ անգամ կը պատահի... վասնզի...


ԹՈՎՄԱՍ

Ծերերը ակռա չունին, ըսել կուզեք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մեկուսի

Ինչպես համոզելու է. (Բարձր) վասնզի մարդս քանի որ ծերանա, ակռաներուն զորությունը կւ պակսի, և այն ատեն,