Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ, մեկուսի

Ճարտար մարդու կը նմանի... (Բարձր) ի՞նչ կը նշանակեն ասոնք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ասոնք շատ նշանակություններ ունին, բավական է որ հաջողինք։


ՍՈՖԻ

Ա՛լ չեմ կարող դիմանալ, ա՛հ... ուհ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ցած առ Թովմաս

Թե որ կուզեք, հրամանքնիդ քիչ մը դուրս ելեք, ակռան պիտի քաշեմ... կրնա ըլլալ որ վախնաք... վասնզի ծերացած եք։


ԹՈՎՄԱՍ, ցած առ Թափառնիկոս

Ինձի համար հոգ չէ, դուն գործդ տես, ես փտտած ծերերեն չեմ։


ՍՈՖԻ

Ի՞նչ կը խոսիք, ինձի ալ ըսեք. միթե վտանգավո՞ր է հիվանդությունս, հայտնապես զրուցեցեք։


ԹՈՎՄԱՍ

Տեր ողորմյա... կանանց առջև գաղտնի խոսակցություն չըլլալու է. շուտով կասկածի կերթան։


ՍՈՖԻ

Քիչ մը շուտ եղիք ուրեմն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գինի ունի՝ք, պարսն Թովմաս:


ԹՈՎՄԱՍ

Ունինք. ունինք, երթամ բերեմ, կը խմե՞ք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Խմելու համար չէ... պետք է արդեն։