Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Շատ աղեկ, երթամ բերեմ, Կիրակոս... Կիրակոս... Կիրակոս. աս տղան ալ միշտ կը քնանա. (Բարձրաձայն) Կիրակ...


ԿԻՐԱԿՈՍ

Ի՞նչ կա... ի՞նչ կա...


ԹՈՎՄԱՍ

Ետևես եկուր, մառանը իջնանք գինի բերենք:


ԿԻՐԱԿՈՍ, մեկուսի

Գիշեր ատեն գինի, աս գինեմոլն ալ ուրկե ելավ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գավաթ առնելու չմոռնաք, կում մալ։


ԹՈՎՄԱՍ

Աղեկ, աղեկ։ (Կերթան):


ՏԵՍԻԼ Դ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՍՈՖԻ

ՍՈՖԻ, խնդալով

Խելքդ սիրեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ակռադ սիրեմ:


ՍՈՖԻ

Ի՞նչ վարպետություն բանեցնելու է, որ կարենանք այս գիշեր պարահանդես երթալ, զինքը պառկեցնել անհնարին է. քովես բաժնվիլ չուզեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գինի կը խմե՞։


ՍՈՖԻ

Կերակուրի ատեն միայն գավաթ մը...