Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Ես չեմ ճանչեր, կը սխալիք, պարոն Թափառնիկոս, հոգվույս պես կը սիրեմ զքեզ, (Ցատկոտելով) պարահանդեսի մեջ...


ՏԵՍԻԼ Դ.

ՆՈԻՅՆՔ և ԹՈՎՄԱՍ շիշ մը, կոնք մը և

գավաթներ բերելով

ԹՈՎՄԱՍ

Ա՞ս ինչ պիտի ըլլա, տիկինը կը պարե:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես հրամայեցի, որ քիչ մը ցատկոտե, որպեսզի... այսինքն... ըստ որում... որովհետև... իբր թե... արյունը տաքնա և ցավը... պաղի։


ԹՈՎՄԱՍ

Կարծեցի որ ցավեն խելքը փախուց... ցատկոտե , տիկին, ցատկոտե, որովհետև բժիշկը այնպես կը պատվիրե։


ՍՈՖԻ

Հոգնեցա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բա՛վ է, ալ մի՛ ցատկեր, որ վերջն ալ պիտի ցատկոտես (Մեկուսի) պարահանդեսի մեջ։


ԹՈՎՄԱՍ

Ահա գինին, քամակը և կոնքը բերի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տվեք... տիկինին պիտի տամ, որ բերանը լվա, (Լեցնելով) բերաննիդ լվացեք, տիկին... այսինքն ակռաներդ։