Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Գինի կը հրամմե՞ք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թե որ Հրամանքնիդ ալ խմեք, չեմ մերժեր։ Բժիշկները ընդհանրապես գինին կը սիրեն, ինչպես որ գեղջուկները սխտորը, չեմ խմեր ըսելու ալ ըլլամ, անհավատալի պիտի թվի ձեզի, բայց ավելի ախորժակով կը տնկեմ, երբ ընկեր մը ունենամ դիմացս, մանավանդ թե ձեզի պես մտերիմ բարեկամ մը։


ԹՈՎՄԱՍ, լեցնելով

Տնկեցեք ուրեմն:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շնորհակալ եմ... կենդանություն։


ԹՈՎՄԱՍ

Անուշ անմահություն:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, լեցնելով

Հրամմեցեք, բարեկամ։


ԹՈՎՄԱՍ, առնելով

Կենդանություն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անուշ ըլլա։ (Առ Սոֆի) Ցավդ ի՞նչպես է, տիկին:


ՍՈՖԻ

Հարյուրին տասը պակաս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ըսել է որ գինին օգտեր, ա՛ռ քիչ մ՝ալ լվա ակռաներդ, (Լեցնելով) որպեսզի աս անտանելի ցավեն խալըսիք։ (Սոֆի կառնե կը լվա) Ուրկե բերել կուտաք այս գինին, պարոն Թովմաս։