Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹՈՎՄԱՍ

Ադրիանապոլսեն, թեպետ և գինեմոլ մեկը չեմ, բայց կուզեմ որ խմելիքս ըլլա ընտիր գինի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պատվական գինի... ազնիվ գինի... աղվոր գինի... ափսոս որ ես ասանկ գինի չկրցի ձեռք բերել... կափսոսամ...


ԹՈՎՄԱՍ

Խմեցեք, պարոն, կաղաչեմ, մի՛ քաշվիք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եթե ընդունիր ինձի հետ նետելու, այն ատեն կը խմեմ. (Լեցնելով) Հրամմեցեք։


ԹՈՎՄԱՍ

Ի կենդանություն մեր տիկնոջ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անուշ հրամմեցիք։ (Լեցնելով) Ի կենդանություն ամենուն (Կը խմե): Տիկին, ինչպե՞ս եք։


ՍՈՖԻ

Հարյուրին քսան։


ԹՈՎՄԱՍ

Ըսել է որ ցավն սկսավ պակսիլ, օրհնյալ ըլլաս, պարոն Թափառնիկոս, որ այս գիշեր մեզի հանգստություն պարգևեցիր, անդադար քալեն այն ոտքը որ զքեզ մեր տունը բերին. վերջապես ինչ որ ըսեմ քեզի համար քիչ է, թե որ աս գիշեր գալու չըլլայիր, մինչև առտու բուի պես պիտի սպասեինք, մեծապես շնորհակալ ենք քենե, պարոն Թափառնիկոս, հրամմեցեք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ. կը խմե

Որովհետև գինին մարդու ույժ ու զորություն կը տա, ծերերու համար ալ առողջարար ըմպելիք մը կրնա սեպվիլ. ես