Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր տեղն ըլլայի երկու. երեք տակառ ավելի բերել կը տայի այս գինիեն։


ՍՈՖԻ

Արդեն բավական ունիմք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ուրախ լեր, պարոն Թովմաս է տիկինն ալ մեր խոսակցության մասնակից եղավ. օ՜ն, ուրեմն խմենք, կը հուսամ, որ այս եղանակավ ցավն բոլորովին պիտի անցնի:


ԹՈՎՄԱՍ

Ինձի համար բավ է բավ... ձեր խոսքն ալ չեմ կրնար կոտրել. կ՝ընդունիմ. կենդանություն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անուշ։


ԹՈՎՄԱՍ, քիչ մը գինովցած

Ընտիր գինի... ա՛ռ, տիկին, բերանդ լվա... ի՞նչպես ես։


ՍՈՖԻ

Փառք Աստուծո, հանգիստ եմ, հարյուրին երեսուն։ (Մեկուսի) Գինովության սանդուխին առաջին աստիճանին ոտքը կոխեց:


ԹՈՎՄԱՍ

Դուք չեք խմեր... զիս մինակ թողուլ, ամոթ... ամոթ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շնորհակալ եմ։ (Կը խմե):


ԹՈՎՄԱՍ, ավելի գինովցած

Ընտիր գինի... և ինչպես ալ շուտով ցավն անցուց... (Կը խմե) առողջություն, տիկին... ցավդ ինչպե՞ս է։


ՍՈՖԻ

Հսրյուրին քառասուն։