Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Աղեկ գինի... երկու գործ կը տեսնե, առաջին, որ տիկինին ցավն անցուց, երկրորդը իմ սիրտս կը նորոգե... կարծեմ փակագծի մեջ առնված։ (Լեցնելով) Գինի (Կ’երգե):

Ով դու գինիւ կենսատու,
Որ ույժ կուտաս ծերերու.
Կրնա՞մ մերժել ես զքեզ
Մինչդեռ կինս դու բուժես.
Բոլոր աշխարհ քեզ կը պաշտե, գինի,
Քանզի ծերերը կ՝ընես պատանի:


Օն, ուրեմն խմենք զվարճանանք... տիկին, դուն ալ լվա... բերանդ։ (Կը խմե) Ցավն ինչպե՞ս է:


ՍՈՖԻ

Հարյուրին հիսուն (Մեկուսի): Ուշ պիտի մնանք...


ԹՈՎՄԱՍ

Ամեն բաժկին տասը կը պակսի ցավը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛, ես ալ ան կը դիտեմ։


ԹՈՎՄԱՍ

Ինձի այնպես կուգա, որ ցատկոտեքն ալ աղեկ եկավ, հրաման տվեք քիչ մ՝ալ ցատկոտե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թող ցատկոտե։


ԹՈՎՄԱՍ

Ես ալ փափաք ունիմ, ել, տիկին, պարենք։ (Կելնե կիյնա): Ոհ, գլուխս դարձավ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անկողինդ պառկե, պարոն Թովմաս։