Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Լեցո՛ւր, լեցուր, (Կը խմե): Ի՛նչ անուշ... (Կ’երգե).

Որքան ազդու է այս գինի,
Ինչպե՛ս ալ շուտ կը բուժե,
Ամեն բաժկին ցավն կը պակսի.
Մեր տիկինն ալ շատ հանգիստ է:
Բոլոր աշխարհ քեզ կը պաշտե, գինի՜.
Քանզի ծերերը կընես պատանի:


Տիկինը հարյուրին հիսուն աղեկ է... անդին կը մնա հիսուն... բան մը չէ... լեցուր խմենք հիմա ի հիշատակ Նոյ Նահապետի, որ այգի տնկելով գինովներու պարագլուխ հանդիսացավ. լեցուր խմենք. իր անունը անմահացնելու համար անդադար տնկենք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, գինովցած

Ժամանակ չկորսնցնենք (Կը խմե):


ԹՈՎՄԱՍ, խմելով

Զարմանալի են քու հրամաններդ, ով գինի։ (Կերգե):

Գինի, գինի, դու վարդերես,
Բանաստեղծիդ կը հրամայես.
Ծերերուն սիրտ կը նորոգես,
Դերասանաց վարպետն դուն չե’ս:
Եվ ո՞վ կրնա քեզ մերժել, ո՛վ գինի,
Մինչդեռ ծերերը կընես պատանի (Կը խմե):


ՍՈՖԻ

Ես ալ ձեռքովս մեյմեկ հատ հրամցնեմ, որ ամուսինդ սանդուխին վերի աստիճանը ելնե. առեք, սիրելի ամուսինս:


ԹՈՎՄԱՍ

Զեռքդ սիրեմ, տո՛ւր (Կը խմե, կսկսի աթոռին վրս քնանալ):