Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ, ի ծունկ իջանելով

Պիտի իմացվի, վերջը երկուքնիս ալ խայտառակ պիտի ըլլանք, կայնե դիմակդ դնեմ (Կը դնե). ես ալ ծածկեմ երեսս (Դիմակը կանցնե): Քալե՛։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թևս մտիր։ (Կ’նստի) Ժամը քանի՞ է։


ՍՈՖԻ

Կես գիշեր է, ե՛լ, (Դրսեն հազալու ձայն մը կը լսվի) Կիրակոսը արթնցեր է, մոմը մարե, մոմը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բուֆֆ...


ՍՈՖԻ

Շունչդ կտրի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ո՞ւր ես, Սոֆի։


ՍՈՖԻ

Պապանձե՛, քովդ եմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ձեռքդ երկնցուր։


ՍՈՖԻ

Բռնե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, բռնելով

Աս քու ձեռքդ է... հիմա բանս բուսավ, ահ, որքան փուկ... ինչքան փոքր... (Կը խածնե):


ՍՈՖԻ

Ուֆֆ, ինչո՞ւ կը խածնես։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Փափուկ է, փափուկ։