Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԹԱ

Լռե՛ անպիտան։ (Կը հրե Նիկոն, որն որ կիյնա, լապտերը կը կոտրի):


ԿԻՐԱԿՈՍ

Ո՞վ եք դուք, և ի՞նչ կ՝ուզեք։


ՄԱՐԹԱ

Տիկին Սոֆին կուզեմ տեսնել, խոսելիք ունիմ հետք։


ԿԻՐԱԿՈՍ

Անիկա որ անհանգիստ է, գիշերը չկրնար ձեզի հետ խոսիլ, խեղճը այսօր ակռայի ցավեն քիչ մնաց որ պիտի մեռներ։


ՄԱՐԹԱ

Ստիպողական գործ մէ, որ զիս գիշեր ատեն փողոցներու վրա նետեր, ինչ որ ալ ըլլա կը պարտավորիք իրեն իմաց տալ որ գա... անկողնո մեջ քնացողն ո՞վ է։


ԿԻՐԱԿՈՍ

Տիկինին ամուսինն է։


ՄԱՐԹԱ

Ավելի աղեկ. ամենքնիդ ալ դուրս ելեք, իրեն հետ առանձին մնալ կուզեմ։


ԿԻՐԱԿՈՍ

Բայց պարոն...


ՄԱՐԹԱ

Պարո՞նը ինչ է, մի վախնար, տերդ չեմ ուտեր. դուրս ելեք կըսեմ։


ԿԻՐԱԿՈՍ

Բայց...


ՄԱՐԳԱՐ

Առանձին թողունք զիրենք... (Կերթան):