Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ Ը.

ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ, ի քուն

ՄԱՐԹԱ, անկողնին մոտենալով

Պարոն... ըշշշ... պարոն... մեռելի պես կը քնանա... արթնցի՛ր:


ԹՈՎՄԱՍ

էո... էո...


ՄԱՐԹԱ

Սուրբ Աստվածածին... բերանը գինիի տակառ կը հոտի (Հրելով) է՛հ... արթնցիր...։


ԹՈՎՄԱՍ

էո... էո...


ՄԱՐԹԱ

Աչքերդ բաց:


ԹՈՎՄԱՍ, քնո մեջեն

Դո՞ւն ես, Սոֆի։


ՄԱՐԹԱ

Ես եմ, Սոֆի, արթնցիր։


ԹՈՎՄԱՍ

Կը ցատկոտե՞ս:


ՄԱՐԹԱ

Ցատկոտելն ի՞նչ պիտի ըլլա... այո՛, կը ցատկոտեմ։


ԹՈՎՄԱՍ

Ցավդ ի՞նչպես եղավ։


ՄԱՐԹԱ

Ցավ... ցավ... աղեկ է։


ԹՈՎՄԱՍ

Հարյուրին քանի՞։