Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Աս ի՞նչ հարցումներ են... երկու հարյուր, պարոն, երկու հարյուր։


ԹՈՎՄԱՍ

Գինի, գինի, ում կուտաս ծերերու... կրնա մ ատել եւր գքեզ...


ՄԱՐԹԱ

Արթնցիր, պարոն, արթնցիր։


ԹՈՎՄԱՍ

Թափառնիկոսը գնա՞ց:


ՄԱՐԹԱ

Հիմա գործը ստուգվեցավ։ (Բարձրաձայն) Պարոն, պիտի արթննա՞ս։


ԹՈՎՄԱՍ, անկողնո մեջ նստելով

Ի՞նչ է, ի՛նչ կուզես, Սոֆի։


ՄԱՐԹԱ

Սրբե աչքդ, տե՛ս թե ո՛վ է դիմացինդ։


ԹՈՎՄԱՍ

Դու ո՞վ ես։


ՄԱՐԹԱ

Ով ըլլալս հիմա կիմանաք, դուն իբրև մարդ կը պարտիս աշխարհի վրա։


ԹՈՎՄԱՍ

Ի՞նչ ըսել կուզես։


ՄԱՐԹԱ

Ըսել կուզեմ թե, պատիվդ չե՞ս պահեր, ասանկ...


ԹՈՎՄԱՍ

Ի՞նչ կըլլա եղեր, ամեն մարդ գինով կըլլա. տասը տարին անգամ մը գինով ըլլալովս անպատիվներու կա՞րգը կը դասես զիս։