Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԻԼ Ա.

Մեծ սրահ ՄԸ, երկու կողմ սենեակներ

ԱՆՏՈՆ, ԿՈՄԻԿ

Կոմիկը աթոռի մը վրա կը քնանա. Անտոնը սիկառ ի ձեռին սենյակեն կելլե և Կոմիկը չտեսնալով


ԱՆՏՈՆ, չորս կողմ փնտռելով

Ո՞ւր գացեր է թշվառականը. բոլոր գործերս երեսի վրա թողուցի և երկու ժամե ի վեր է, որ զինքը կը փնտռեմ։ (Միշտ փնտռելով) Մարդ մը ձնտռել ու չգտնալը բավական տանջանք է ինձի համար, բայց համբերությունս կը հատնի, ո՛հ... (Ուժգնակի) Կոմիկ, Կոմիկ, Կոմիկ։


ԿՈՄԻկ, մեկես ի մեկ կարթննա ու տերը չտեսնար

Ո՜հ, Աստվտծ... (Դողալով) ինչ դող...ինչ սոսկում.. իշու մը ձայն ըլլալու էը, որ այսքան վախ պատճառեց ինձի: (Տերը կը տեսնե) ինչ կը տեսնեմ, տերս... ինքն է ... (Առ Անտոն տեր, կարծեմ թե զիս կանչեցիք, ավասիկ եմ։


ԱՆՏՈՆ

Ո՞ւր կորսվեր էիր, երկու ժամե ի վեր քեզ կանչելեն հոգիս բերանս եկավ։


ԿՈՄԻԿ, մեկուսի

Եթե քառորդ մըն ալ կանչեր հոգին բերնեն դուրս պիտի ելլեր. Ի՞նչ կուզեք, տեր. հրամաններուդ պատրաստ կամ:


ԱՆՏՈՆ

Կուզեմ որ պապանձիս, և աթոռ մը բերես: