Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Թե որ ես դուն ըլլայի, ավելի մեռնիք պիտի փափաքեի բան թե ապրիլ։


ԹՈՎՄԱՍ

Ատամնաբույժը հոս էր... ինձի ալ ստիպեց որ խմեմ, թե որ դուն ես ըլլայիր չպիտի՞ խմեիր։


ՄԱՐԹԱ

Առանց կարմրելու դեռ կը շարունակե՞ս այդ խոսքերը. ափսո՛ս, պարոն. հիրավի, քեզ ճանչնալու պատիվն չունիմ, բայց կափսոսամ, կը խղճամ վրադ։


ԹՈՎՄԱՍ

Ուրիշ անգամուն չպիտի խմեմ։


ՄԱՐԹԱ

Քու կինդ կը մատնե քեզ և դուն չես իմանար, քու կինդ ուրիշ մեկը կը սիրե, քու կինդ զքեզ իշու տեղ դրած է, հասկցա՞ր, քու կինդ ան տեսակ կնիկներեն է, որոնց պատմությունները շատ են. ականջներդ բաց, թե որ ուզես մեկ հատը պատմեմ։


ԹՈՎՄԱՍ

Ինչե՞ր կը լսեմ... սուտ են ըսածներդ. պատմե տեսնեմ։


ՄԱՐԹԱ

Կնկան մեկը առավոտուն կանուխ ելած շուկան գացած ժամանակը՝ բարեկամուհիներեն մեկուն կը հանդիպի, որն որ կը հարցնէ թե ո՞ւր կերթա. կնիկը պատասխան կուտա թե էշ մը ծախու առնելու կերթա, որպեսզի տունը փատ ածուխ կրե. խելքդ սիրեմ, կըսե բարեկամուհին աճապարանոք, փոխանակ էշ ծախու առնելու, էրիկ մը առ՝ փատ ալ կը բերե, ածուխ ալ, ես անանկ ըրի, հիմա շատ հանգիստ եմ ըսելով, բարեկամուհին կը հեռանա, և կնիկը տունը կը դառնա, և երեք ամսեն կը կարգվի, իր բարեկամուհվույն խրատին անսալով։ Ահա, պարոն, քու կինդ ալ աս տեսակեն է: