Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Քեզի խարդախությամբ գինովցուցեր է, և ինքը հիմա կզբոսնու։


ԹՈՎՄԱՍ

Ակռան կը ցավեր. և քու ըսածներդ հիմնովին զրպարտություն են, ատամնաբույժը հոս էր։


ՏԵՍԻԼ Թ.

ՆՈԻՅՆՔ, ՄԱՐԳԱՐ, ԿԻՐԱԿՈՍ, ՆԻԿՈ

ՄԱՐԹԱ

Ահա նույն իսկ ատամնարույժը կը սիրե։


ԹՈՎՄԱՍ, բարկությամբ

Ատամնաբույմը կը սիրե՛, կըսեր, բոլորովին անհիմն խոսք. թե որ մեկն ըսելու ըլլար որ ես ատամնաբույժի կինը կը սիրեմ, քու ըսածեդ ավելի հավանական էր։


ՄԱՐԹԱ

Պարոն, գիտե՞ք, թե առանց ստուգելու կնկան մը պատիվն արատելը ի'նչ է:


ԹՈՎՄԱՍ

Ես ինքն ես, եկեղեցպան եղած ժամանակս հետը սիրահարություն կընեի. անունն ալ Մարթա էր, նախանձոտ բնավորություն մը ուներ...


ՄԱՐԹԱ, մեկուսի

Ո՜վ Աստված իմ, ի՜նչ կը լսեմ:


ՄԱՐԳԱՐ, ցած առ Մարթա

Տիկին, պատիվդ պահելու չաշխատի՞ս:


ԹՈՎՄԱՍ

Ինչո՞ւ լռեցիր, պարոն։