Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԳԱՐ

Թերևս գաղտնիք մը ըլլա։


ՄԱՐԹԱ

Կարդա՛։


ՄԱՐԳԱՐ, կը կարդա

«Պատիվ ունիմ ներկայիվս քեզի իմացնելու, որ այս գիշեր մեր տունը գաս, պարոն Թովմասը խաբենք...


ԹՈՎՄԱՍ

Պարոն Թովմասը խաբե՜նք, շարունակե՛...


ՄԱՐԳԱՐ, կարդալով

«Ու պարահանդես երթանք, շատ բազմություն պիտի ըլլա հոն, կաղաչեմ, մուշանար, շատ կը սիրեմ զքեզ, գալուդ պես գնդասեղով մարմինեդ արյուն պիտի հանեմ:

ՍՈՖԻ»


ԿԻՐԱԿՈՍ, մտնելով

Տիկինը չկրցի գտնալ։


ՄԱՐԹԱ

Ճչմարի՜տ են ըսածներս թե զրպարտություն։


ԹՈՎՄԱՍ

Ի՜նչ կը լսեմ։


ՄԱՐԳԱՐ, մյուս նամակին հասցեն կարդալով

Առ օրիորդ երանյակ Թափառնիկոսյանց

Ասիկա կարդալու ազատություն ունիմ (Նամակը կը բանա կը կարդա):


«Այս օրվան դեպքը զիս բոլորովին վհատեցուց, այնպես որ ասկե վերջը ձեր տանը մեջ ոտքի չեմ կրնար կոխել, պատմությունը երկար է, առանձին գտնված ժամանակնիս կը պատմեմ քեզի... հորդ ատամնաբուժությունը: Ուրիշ տեղ մը