Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

Տ Ե Ս Ի Լ Ա.

Պարահանդես. մեկ կողմ նստած երեք հոգի թուղթ կը խաղան, անոնց քով չորս հոգի գինի կը խմեն, դիմակավորներ աթոռներու վրա նստած: Վարագոյրը բացվելուն պես երաժշտություն:


Գինի խմողները կ’երգեն.

Խմենք, ընկերք, տնկենք պարպենք.
Տառապանք ցավ մեկդի նետենք,
Խնդանք, զի այս պարահանդէս
Ուրախությանց է ասպարեզ:

Վայրկենի մը երջանկություն
Կը փարատե վիշտ տրտմություն.
Այսպես ըսած են մեր նախնիք,
Որք անցագին կյանք երջանիկ:


Ա.

Մանուկ, գինի բեր։


Բ.

Օղի ալ բեր.


Գ.

Սուրճ մը բեր:


Ա.

Մեր բարեկամը միշտ սուրճ կը խմե, առավոտուն կելնե սուրճ, գիշերը կը պառկի սուրճ, ցերեկը սուրճ. ինչո՞ւ օղի չեր խմեր. սուրճը կնիկներուն առաջին ըմպելիքն է։