Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ.

Իրավունք ունիք։


Ա.

է՜հ, բարեկամ. զգայուն սրտերու գիտե՞ք ինչպես կազդե այս օղին, ուրախ Արտերուն առջև դրախտ կը բանա, տխուրներուն ալ դիմացը դժոխքը կը հանե. բացի ասոնցմէ մարդուս օգտակար է, ինձի համար քնարին թելերեն ավելի հաճելի են օղիի գավաթները, առավոտուն կը խմեմ որպեսզի սիրտս ոգի առնու, ցերեկը նախաճաշիկեն առաջ կը խմեմ, որ ախորժակս բացվի, նախաճաշիկեն վերջն ալ կը խմեմ, մարսողութեան կօգնե. իրիկուն ըլլալուն պես կը խմեմ, պառկելու ատենս ալ կը խմեմ, շուտ կը քնացնե։ Տեսակ մը հարուստներեն չեմ, որ ունեցած ստակովնին տուներ կը շինեն, պարտեզներ ծախու կառնեն, որոնց ամենն ալ աշխարհի վրա պիտի մնան, ես ունեցած ստակովս օղի կառնեմ ու կը խմեմ, աշխարհի վրա բան մը չեմ ձգեր, ինչ որ ունիմ ամենքն ալ մեկտեղ գերեզման պիտի տանիմ, գերեզմանին բերանը մեծ է, ամենն ալ մեջը կառնե։ Մանչուկ, գավաթները լեցուր (Մանչուկը կը լեցնե). Խմենք, կենդանութիւն (Կը խմե):


ԴԻՄԱԿԱՎՈՐ ՄԸ

Բարևէ պարոն:


Ա.

Բարի եկար, օրիորդ, նստեցեք։


ԴԻՄԱԿԱՎՈՐՐԸ. նստելով

Մեզ խաբեցիր, այնպես չէ՞. առջի գիշերը թատրոնեն ելած ժամանակդ խոսք տված էիր, որ զիս պիտի գտնայիր։


Ա.

Ներեցե՛ք. ուրիշ անգամուն չեմ խաբեր, ի՞նչ կը հրամմեք... ի՞նշ կը խմեք... ի՞նշ կոոզեք:


ԴԻՄԱԿԱՎՈՐԸ

Ձեզ կուղեի. մինչև առտու սպասեցինք մորս հետ։