Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Լավ:


ԱՆՏՈՆ

Տակավին կը խոսի՞ս:


ԿՈՄԻԿ, աթոռր կը դնե

Հրամմե՛, տեր, նստհցե՜ք. հանգչեցեք, որպեսզի հոգինիդ դարձյալ իր տեղը գտնա։


ԱՆՏՈՆ, կը նստի

Արդեն այսօր քիչ մը տկարություն ունեի, այս տկարությանս վրա երկու ժամ շարունակ քեզ փնտռել և պոռալը բոլորովին տկարացուր զիս: Ըսե՛ ուրեմն, ո՞ւր կորսվեր էիր։


ԿՈՄԻԿ

Կորսված չէի, տեր. հոգնություն առնելու համար քիչ մը աթոռի վրա նստա. ապահով եղի՛ք, որ ձեր ծառան երբեք չկորսվիր:


ԱՆՏՈՆ

Լավ, զիս փնտռող մը եղավ։


ԿՈՄԻԿ

Մեր պարտատերներեն բավական ձեզ փնտռողներ եղան, բայց ես ամենուն ալ պաաասխանեցի. ոմանց քաղաքավարությամբ և ոմանց անքաղաքավարութեամբ, ոմանց անուշությամբ և ոմանց խստությամբ, ամենուն ալ հարցումներուն համեմատ[1] պատասխանելով, երբեմն[2] մարդկորեն, երբեմն իշորեն, վերջապես առանց ձեր պատվույն արատ մը բերելու ամենն ալ վռնտեցի. աղեկ չըրի՞, տեր։


ԱՆՏՈՆ

Ես ալ ըլլայի քեզի պես պիտի ընեի. շատ աղեկ ըրեր ես կրակ մը բեր սա սիկառս վառեմ։


ԿՈՄԻԿ

Շատ աղեկ։ (Կ’երթա):

  1. [արժանավայել]
  2. [ոմանց]