Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա.

Ի՞նչ կը խմեր։


ԴԻՄԱԿԱՎՈՐԸ

Օղի:


Ա.

Կեցցես, օրիորդ. (Լեցնելով). հրամմեցեք։


ԴԻՄԱԿԱՎՈՐԸ

Շնորհակալ եմ (Կը խմե):


Ա.

Կուզե՞ք ինձի հետ պարել։


ԴԻՄԱԿԱՎՈՐԸ

Բոլորով սրտիվ։ (Կը պարեն):


ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՒՅՆՔ, ԼԵՎՈՆ

ԼԵՎՈՆ, ինքնիրեն

Վաղ առտու կանուխ եկուր, կանուխ գամ, մայրս դարձյալ պիտի սրդողի, վաղ առտու պիտի պոռա. Լեվոն, տղաս, ո՞ւր կերթաս այսքան կանուխ. ի՞նչ պատասխանելու է... (Կը նստի) Մանչուկ, սուրճ մը բեր։ Անպատճառ երթալու Է, սերն է որ կը կանչե, սիրո հրամանները մորս հրամաններեն առաջ կատարելու եմ։


Ա.

Հոգնեցա՞ք, օրիորդ։


ԴԻՄԱԿԱՎՈՐԸ

Այո՛, այո՛, նստինք։