Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Դ.

ՆՈԻՅՆՔ, ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՍՈՖԻ. դիմակներով

ՍՈՖԻ

Հիմա հանգիստ ես քիչ մը. այնպես չէ՞:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛, այո՛, կերածներս դուրս հանեցի, խմածներս ալ մեկտեղ, միայն թե գլխու ցավ ունիմ... և ոտներս որ... չեն ուզեր քալել թե որ պարոն Թովմասն ալ ինձի պես եղած է, արթնցած պիտի ըլլա և մեզ փնտռելու ետևե է։


ՍՈՖԻ

Ըհ, մի հուսար, մինչև առտու մեռելի պես կը քնանա. այդ կողմեն ապահով եղիր, բայց...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ուրեմն մենք մեր զբոսման նայինք։ Մանչո՛ւկ, մանչո՛ւկ, անուշեղեն բեր։


ՍՈՖԻ

Ա՛հ, Համբան որքան նեղություն տվիր ինձի, գիտե՝ս. պատհ ի պատ զարնվելով, իյնալով, ելնելով, վերջն ալ դրան մը առջևն նստար. պատուհանեն մեկն սկսավ պոռալ ինձի, ըսելով թե՛ «ընկերդ ինչո՞ւ գինիի տակառեն դուրս հանեցիր»։ Ամոթես կաս կարմիր կտրվեցա. փառք Աստուծո, որ դիմակես հայտնի չեղավ, մինչև հիմա ասանկ փորձանքի հանդիպած չէի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վնաս չունի. փառք տուր Աստուծո, որ ողջ առողջ հոս կը գտնվինք հիմա։


ՍՈՖԻ

Հոս կը գտնվինք, բայց ես կասկածի մեջ եմ տակավին. տնեն դուրս ելած ժամանակնիս այնքան պոռացիր, որ Կիրակոսը արթնցավ ու մեր գտնված սենյակը եկավ... թե որ ամուսինս արթնցնե։