Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րահանդես է, ամեն ազգե մարդ կա... չե՞ք ամչնար, պարահանդեսը ամեն ազգերու պատվույն արվեստահանդեսն է... հաշտվեցեք։


Ա.

Դուն մեր գործին մի՛ խառնվիր:


Բ.

Դուն գնա սիրուհվույդ քովը նստե, զինքը համոզելու աշխատե, և ծառայության պատիվն պահե՛:


Ա.

Պարահանդեսի մեջ կրթություն տալու ելեր է։


Բ.

Դուն քու սիրուհիդ կրթէ՛:


Ա.

Դուն քու պատիվդ պաշտպանե:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես...


Բ.

Սիրուհվույդ պատիվք պաշտպանե:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես...


Ա.

Տեղդ նստե՛ դուն...


Բ.

Անխելք մարդ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես որ...


Ա.

Անպիտան մարդ...