Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա.

Ձեր փնտռածը ես եմ, բայց հիմա չեմ կրնար գալ. վասնզի կինս հոս մինակ չեմ կրնար թողուլ (Քովի աղջիկը ցցունելով).


ՆԻԿՈ

Անիկա ալ մեկտեղ թող գա պարոն:


Ա.

Բայց ես երկու ոսկի կառնեմ, վերջեն ք՛ան մը չըսեն։


Բ.

Ի՞նչ կա, ընկեր, ո՞ւր պիտի երթաք։


Ա.

Ոչինչ, մեկը կը կանչե, շուտ պիտի դառնամ։


ՆԻԿՈ, ցած առ Ա.

Հիվանդը պարահանդեսի մեջ է. սա քովի սենյակը. կաղաչեմ, պարոն ատամնաբույժ, շուտ եղիր երթանք։


Ա.

Հիմա, հիմա, ահա կուգամ։


ՆԻԿՈ, Թովմասին երթալով

Գտա, գտա, ձայն մի հանեք։


Ա., ինքնիրեն

Մեկ երկու ոսկի առնեմ։


Բ.

Ի՞նչ խոսեցաք, եղբայր։


Ա.

Բան մը չէ:


ԹՈՎՄԱՍ

Ո՞ւր են։