Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ, մատովը ցցունելով

Ահա քու կինդ ալ անոր քուքը կը նստի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ե՛լ, Սոֆի, երթանք։ (Կելնեն):


Ա.

Ել, օրիորդ, երթանք։ (Դուրս կելնեն):


Բ

Մեր բարեկամը մեզի մինակ թողուր և ուր երթալը չիմացուց։


Գ.

Ով գետե, սատանայություն մը ըլլալու է։ (Երաժշտությունը կսկսի, ամենքը կը պարեն քանի մը վայրկյան):


ՏԵՍԻԼ Ե.

ՆՈԻՑՆՔ. Ա., ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ, ՆԻԿՈ

Ա., պոռալով

Ի՞նչ իրավամբ կը ծեծեր զիս, պարոն, քթես բերնես արյուն հանեցիք։


ԹՈՎՄԱՍ

Սխալեցանք. դուն սխալեցուցիր, մենք բժիշկ կը փնտրենք։ (Թափառնիկոս ու Սոֆի չէն լսեր. պարելու վրա):


Ա.

Եհ, պարոն, մարդ ծեծելը դյուրին բան չե, պիտի խեղդեիք զիս:


ԹՈՎՄՍ

Սխալեցանք։


Ա.

Սխալեցա՞ր, պիտի խղդեիք զիս և սխալեցաք, սխալեցաք։