Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹՈՎՄԱՍ

Կարծեցինք, որ...


Ա.

Կարծեցի՞ք, պիտի մեռցնեիք զիս և կարծեցիք... կարծելով պիտի մեռնեի։ (Քթեն բերնեն արյուն կը վազե) էհ, փոխարինություն կը պահանջեմ. պարոն, դատի պիտի քաշեմ ձեզի։


ԹՈՎՄԱՍ

Ներեցեք։


Ա.

Ներեմ... պիտի մեռնեի ես...


ՄԱՐԹԱ, ցած առ Թովմաս

Գինով է... օղի մը առ, կը լռե։


ԹՈՎՄԱՍ

Մանչուկ, մեր բարեկամին օղի բեր։


Ա.

Ինչ և է... (Մեկուսի) գոնե օղի մը վաստկեցանք։ (Բարեկամներուն քովն երթալով):


Բ.

Ի՞նչ եղար, բարեկամ։


Ա.

Վարպետություն մը ընել ուզեցինք, ծեծ կերանք, ինչ գիտնամ, օղի մը խմեմ երթանք. արյունը տես ինչպես կը վազե քթես։ (Կը խմե, կը մեկնին երեքը մեկտեղ):


ՍՈՖԻ

Բավ է, նստինք, քիչ մը հանգչինք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ աղեկ։