Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹՈՎՄԱՍ

Նիկո, փնտռե նայինք... բայց այս անգամուն պես չսխալինք:


ՆԻԿՈ

Դուք անհոգ եղիք, ես պիտի գտնեմ զանոնք (Թափառնիկոսին քովն երթալով): Պարոն Թափառնիկոսը տեսա՞ր հոս:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ. մեկուսի

Նիկոյին ձայնն է: (Բարձր՝ ձայնը փոխելով) Ի՞նչ պիտի ընեիր:


ՆԻԿՈ

Ճշմարիտը կուզե՞ս հասկնալ, պիտի ծեծեինք, վասնզի իր կինը թողեր, պարոն Թովմաս կըսեն, վաճառականի մը կինը կը սիրե. նամակները բռնեցինք, որոնք պարոն Թովմասի գրպանն են:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մեկուսի

Նամակները առեր են: (Գրպանները խառնելով) Իրավ որ ես չտեսա զինքը։ (Մեկուսի) Նամակները հոս չեն:


ՆԻԿՈ

Թե որ տեսնելու ըլլաք զինքը, մի՛ զրուցեք թե պիտի ծեծենք, որպեսզի չի փախչի։


ՍՈՖԻ, մեկուսի

Ո՞վ Աստված իմ, իմացվեր է:


ՄԱՐԹԱ

Կը տեսներ, մեր Նիկոն ինչ վարպետությամբ կը փնտռե։


ԹՈՎՄԱՍ

Ես ալ ան կը դիտեմ։


ՍՈՖԻ

Բռնվեցանք, պարոն Թափառնիկոս, ըսածիս պես է գոծը, Կիրակոսը իմացավ մեր տնեն դուրս ելնելը և ամուսնույս իմաց տվավ, որ ելեր հոս եկած է: