Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես ալ ավանակի պես նամակները ձեր տունը թողեր եմ. վարպետությամբ մը զանոնք գրպանեն գողնալու ճար մը փնտռելու է, վերջք ինձի թող. ես կրնամ արդարացնել մեզի։


ՍՈՖԻ

Ի՞նչպես գողնալու է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Քովը կերթաս, կը քծնիս, երբեմն իրեն գինի հրամցնելով խոսակցության կը բռնես, սիրո վրա կը խոսիս և կամացուկ մը կը գողնաս գրպանեն։


ՍՈՖԻ

Թե որ զիս ճանչե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ձայնդ փքխելու ես։


ՍՈՖԻ

Թե որ դիմակս վար առնե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չկրնար առնել, քաղաքավարութեան դեմ է։


ՍՈՖԻ

Փորձենք ուրեմն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Քաջալերվե, Սոֆի, թե որ հաջոդելու ըլլաս, մեծ հաղթանակ մը կանգնած պիտի ըլլաս քեզ տեսնեմ։ (Սոֆի Թովմասին քովը կերթա): Տեսնենք աս խաղը ինչպես պիտի վերջանա։


ՍՈՖԻ. առ Թովմաս

Գինի կը հրամմե՞ք, պարոն։


ԹՈՎՄԱՍ

Ո՞վ է այս կինը։