Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Տեսա՞ք զինքը հոս։


ՍՈՖԻ

Չտեսա, վասնզի հոս եկած չէ, թե որ գալու ըլլար, անպատճառ զիս պիտի գտներ։


ԹՈՎՄԱՍ

Աս կողմերը ուրիշ պարահանդեսներ ալ կան այնպես չէ՞։


ՍՈՖԻ

Այո՛, կան, ինչո՞ւ այսքան բարակ բարակ հարցումներ, ի՜նչ կա, պատմեցէք ինձի եղելությունը, և կը խոստանամ ձեզի ծառայություն մը ընելու։


ԹՈՎՄԱՍ

էհ, օրիորդ Թերեզա, աս Թափառնիկոսը աղեկ մարդու չնմանիր, սրիկային մեկն է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ինքնիրեն

Իմ գովեստս կ՝ընեն։


ՍՈՖԻ

Մի՛ սրդողիք, հանդարտեցէք, տեղն ի տեղ հայտնեցեք՝ ինձի ձեր գաղտնիքը, թերևս կրնամ ձեզի օգտակար ըլլալ, բայց առաջ մեյ մեկ հատ տնկենք։ Մանչուկ, մանչուկ, գինի բեր։


ՄԱՐԹԱ

Այո՛, թող պատմե, ինչ ձուն բերավ մեր գլխուն տնօրենը և կըսե թե յուր կինը նախանձորդ է։


ՆԻԿՈ

Անիծյալ մարդ, ինչպես ծեծեց տիկինը։


ԹՈՎՄԱՍ

Կինո ակռայի ցավ ունիմ ըսելով, զինքը տունը կանչեր տվավ։