Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈՖԻ

Վասնզի քաղաքիս մեջ շատ համբավ ունի։ Ատամնաբուժության արվեստը գրեթե նորեն հնարեց, իմս ալ երկու երեք անգամ ակռաներս նայեցավ, սուտ չեմ կրնար խոսիլ, ապերախտություն ըրած կլլամ, երկու ժամվան մեջ բուժեց, ձեռքը շատ թեթև է, բնավ չցավցուներ։ (Մեկուսի) Նամակը գողնալուն մեկ ճարը։


ԹՈՎՄԱՍ

Ատամնաբույժին եկած ժամանակը կինս ակռայի ցավեն կը մեռներ, թո՛ղ սատկեր, անպատիվ կին։


ՍՈՖԻ

Ինչո՞ւ համար սատկի, մեղք չէ... կրնա՞ք ըսել ինձի, թե ո՞վ եք դուք։


ԹՈՎՄԱՍ

Ներեցեք, ով ըլլալս չեմ կարող հայտնել, որպեսզի ձեր առջևն ալ անպատիվ չըլլամ։ Վերջապես այս ատամնաբույժը զիս գինով ըրավ։


ՍՈՖԻ

Որպեսզի ակռային ցավեն չվախնաս:


ԹՈՎՄԱՍ

Անկողնույս մեջ պառկեցուր զիս:


ՍՈՖԻ

Որպեսզի հանգիստ ըլլաս։


ԹՈՎՄԱՍ

Մեկ երկու ժամու չափ քնանալեն վերջը ձայն մը դպավ ականջս, որ զիս կը կանչեր։


ՄԱՐԹԱ

Ես էի կանչողը։


ՆԻԿՈ

Մենք ալ դուրսր կսպասեինք։