Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ինքնիրեն

Խոսակցություննին դեռ չլմնցավ։


ԹՈՎՄԱՍ

Թեպետ և այնպես, երիտասարդությունը գեղեցիկ էր, չքնաղ կին մէր, պաշտելի էակ մէր։


ՍՈՖԻ

Վերջապես նամակը...


ԹՈՎՄԱՍ

Նամակը ես կարդացի դողալով...


ՍՈՖԻ

Թշնամություն ըլլալու է, պետք չէ որ ամեն կնկան խոսքին և ստորագրությամբ գրված նամակներուն պարունակությանը հավատք ընծայեր, վասնզի շատ անգամներ այնպիսի սուտ խոսքերով և կեղծ գրություններով մարդիկ խաբվելով, հանիրավի կը մեղադրեն իրենց կիները ու վեճի մը ծննդյան առիթ կուտան, ուստի լավ մտածեցեք, կարելի է թշնամանք մը, կամ...


ՆԻԿՈ

Ինչ թշնամանք... տիկինը անանկ ծեծեց, որ խեղճին ոտքը ձեռքը կապեց։


ՍՈՖԻ

Եվ զինքը գտնելու համար հո՞ս եկար։


ԹՈՎՄԱՍ

Այնպես է... Դուք չտեսա՞ք զինքը։


ՍՈՖԻ

Այո, պարոն, ոչ. թե որ հոս ըլլար, անպատճառ զիս պիտի տեսներ, ավելի ևս կուզե՞ք ձեզի հայտնապես խոստովանիմ. Թափառնիկոս իղմե ուրիշ կին մը չսիրեր. և զձեզ ապահովելու համար, կերդվննամ, որ ես եմ իր սիրուհին, ուստի ձեր այս խոսքերը բոլորովին անտեղի են և կասկածնիդ անհիմն, ինչ ատեն կըսեք որ ձեր կինը կը սիրե։