Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ, մեկուսի

Ավելի գեշն։


ՍՈՖԻ

Պարոն Թափառնիկոս զիս սիրելու շատ մը իրավունք երևան կը բերե. կինը հարյուր տարվան դուռը զարկեր ներս մտեր է. մինչդեռ ինքը դեռ քառասուն տարվան երիտասարդ մը՝ ծերության դռնեն դուրս, ի՞նչպես կրնա հետը ապրիլ ասկե զատ կինը զզվելի ընություն մը ունի. շատ նախանձորդ է կըսե։


ՄԱՐԹԱ. մեկուսի

Ինչեր կը խոսի լիրբը: (Բարձր) Երթանք մենք, քանի որ նամակները մեր քովն են այսօր կամ վաղը զիրենք պիտի գտնենք, վրեժնիս կը լուծենք։


ԹՈՎՄԱՍ

Շատ աղեկ, երթանք։


ՍՈՖԻ

Կը ցավիմ, պարոն որ չկրցի ձեր ծառայության մեջ գտնվիլ, նաև կը խղճամ վրադ, որ այդ ծեր հասակին մեջ, թշնամիի մը խարդախության հավատալով, կնոջդ վրա այնքան զրպարտություններ դիզեցիր, գնա՝ տունդ, հանգիստ եղիր... բայց մնաք բարովի ատեն ալ խմենք, թե որ կը հաճիք իմ ձեռքես գավաթ մը գինի ընդունիլ։ (Կը լեցնե) Հրամմեցեք։


ԹՈՎՄԱՍ

Կենդանություն։


ՍՈՖԻ

Անուշ անմահություն։


ԹՈՎՄԱՍ

Կաղաչեմ, թե որ հոս գալու ըլլան մըսեր, որ զիրեք փնտռեցինք, որ չփախչին. թե որ կուզես քեզի ստակ ալ կուտամ։


ՍՈՖԻ

Այդ մասին անհոգ եղիր։