Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՄԻԿ

Ջրով սիկառ մարելնին շատ անգամներ տեսեր եմ, բայց վառածնին դժբախտաբար ոչ. աղեկ միտքս կը գա, ձեր կողակիցը հոգին ավանդած գիշերը, Աստված ողորմի հոգվույն, տուփ մը լուցկի առեր էի իր կանթեղը վառելու համար[1], գործս լմնցնելեն հետո զանոնք սա գրպանիս մեջը դրի. կարծեմ թե հոս են. (Կը փնտռե) վասնզի ես բնավ բան մը կորուսած չունիմ, եթե ուզեք վառեմ, ահա գտա:


ԱՆՏՈՆ

Թող կենա, Կոմիկ. (Լալով) այս լուցկիները սրտիս մեջ նոր վերքեր կը բանան. (Լռություն) երջանիկ էի ես կողակցիս հետ. իսկ երբ զինքը կորուսի, երջանկությունս ալ մեկտեղ կորսվեցավ, և հիմա այսպես թշվառ... և...


ԿՈՄԻԿ

Մի լար, տեր, պարապ տեղ մի՛ թափեր ձեր արցունքները, հիմա ավելի երջանիկ եք, ինչու որ բոլոր օր կուտեր, կըմպեր, կը քնանար, ասկեց անգին ինչ երջանկություն կուղեք ունենալ-անփույթ եղե՛ք, անփույթ. անցյալը մտքերնիդ բերելով ապառնիդ մի թշվառացնեք իզուր, անհոգ եղիր, տեր. ես ամեն բան կարգի կը դնեմ, թե որ երթար քիչ մը քնանաք, աղեկ կ՛ընեք:


ԱՆՏՈՆ

Լավ ըսիր, երթամ քիչ մը քնանամ, որպեսզի տխուր հիշատակները մտքես ելլեն, ժամե մը կը գամ, հոս գտնալու եմ զքեզ[2]։


ԿՈՄԻԿ

Միշտ հոս պիտի ըլլամ։


ԱՆՏՈՆ, կ’երթա

ԿՈՄԻԿ, անոր ետեեն կերթա մինչև սենեկին դուռը

  1. սկզբում՝ տուփ մը լուցկի առեր էի, Աստված ողորմի հոգվույն, իր կանթեղը վառելու համար.
  2. սկզբում՝ զքեզի հետ գտնալու եմ: