Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԹսւփաւՆն|ւկոս|ւ տան մեջ սրահ մը, երկու սենյակ ւյիմացե-դիմաց, աջ կողմը պատուհան մը, որ փողողը կը նայի


ՏԵՍԻԼ Ա.

ԵՐԱՆՅԱԿ, աթոռի վրա թաշկինակ ի ձեռին աչերը կը սրբե

Սե՛ր... սեր. այս գիշեր ալ վանեցիր արտևաններես այն անուշ նինջը, որ սիրահարյալ Արտերու առժամանակյա հանկուցիչն է. բաբե՛, կը փախչիս աչքերես, զրկվեցա ես քեզմե, միայն արտասուք թափել մնաց ինձի բաժին և այն այս երիտասարդ հասակիս մեջ։ Ամբողջ գիշեր թաշկինակ ի ձեռին արտասուքս սրբելով ժամերուն անցնելուն կը սպասեի անկողնույս մեջ... Ո՜վ Աստված իմ, սիրո թակարդին մեջ իյնողներուն ինչ դժվար է եղեր քնանալը... սիրականեն հեռու։ Ո՜հ, նինջդ անուշակ, անհաշտ թշնամիդ սիրո, ո՞ւր ես, եկուր ծանրացի՛ր արտևաններուս վրա և ցրվե՛ մտքես դառն խորհուրդները, որթ զիս ի գերեզման պիտի մղեն։ Ահ. Լևոն, չքնադդ իմ Լևոն, քեզմե հեռու մեռյալ եմ ես, քու ներկայությունդ է, որ հոգի կուտա ինձի, կը սիրեմ զքեզ մահու չափ, կյանքս քեզի հետ անցնելու որոշած եմ, քեզի նվիրած եմ իմ սիրտս, քեզի համար ստեղծված եմ... թող հայրս սպառնալյոք խրոխտա և անեծք թափե գլխուս, ընդունայն է... թող մեր սիրո ամրապինդ շղթայն քայքայել աշխատի, անօգուտ է. չպիտի հաջողի իր բարբարոսական ձեռնարկությունը։ Ահ, Լևոն, առաջին անգամ որ տեսա զքեզ, սիրեցի, քու մեկ նայվածքդ հրապուրեց զիս, և երբ խոսիլ սկսար, բառերը սիրաբույր